Օնիի քաղաքապետը նշում է, որ Շովիում զոհված 18 մարդկանցից 14-ի ինքնությունը պարզվել է
Օնիի քաղաքապետ Սերգո Խիդեշելիի տեղեկություններով՝ այս փուլում Շովիում մահացած 18 մարդկանցից 14-ի ինքնությունը պարզվել է, 16 քաղաքացու որոնողական աշխատանքները շարունակվում են։
Ինչպես ասում է Խիդեշելին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։
«Վրաստանի վարչապետի որոշմամբ օգոստոսի 7-ը հայտարարվել է սգո օր՝ ի հարգանք Շովիում բնական աղետի հետեւանքով զոհվածների հիշատակի։ Ցանկանում եմ ևս մեկ անգամ իմ ցավակցությունը հայտնել մահացածների ընտանիքներին և համայն Վրաստանին։ Ինչ վերաբերում է աղետի գոտուն, ապա զոհվել է 18 քաղաքացի, որոնցից 14-ի ինքնությունը պարզվել է, 16 քաղաքացի դեռ որոնվում է։ Աշխատանքները շարունակվում են շուրջօրյա։ Գործընթացում ներգրավված են համապատասխան գերատեսչությունները։ Ուզում եմ ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել նրանց։ Աղետի գոտում ներգրավված է ավելի քան 80 միավոր ծանր տեխնիկա, և աշխատանքներ են տարվում յոթ հիմնական վայրերում, որտեղ կարող են լինել զոհեր: Ինչպես նաև որոնողական աշխատանքները շարունակվում են այլ տարածքներում»,- ասել է Խիդեշելին։
Շովիում օգոստոսի 3-ին սողանք է տեղի ունեցել: Այս պահին առկա պաշտոնական տվյալների համաձայն՝ տարերային աղետի հետեւանքով զոհվել է 18 մարդ։
Այսօր Վրաստանում սգո օր է: