Օնիի քաղաքապետը հայտարարում է, որ Շովիից սկսվել է քաղաքացիների տարհանումը
Օնիի քաղաքապետ Սերգո Խիդեշելիի տեղեկություններով՝ Շովիից սկսվել է քաղաքացիների տարհանումը։ Ինչպես Վրաստանի Առաջին ալիքին հայտնել է Խիդեշելին, մինչև գիշեր պետք է հնարավոր լինի քաղաքացիներին տեղափոխել անվտանգ վայր։
Նրա խոսքով, աղետի հետեւանքով մի քանի քոթեջներ են ավերել, թեեւ ինքը տեղեկություն չունի՝ այս տնակներում քաղաքացիներ կային, թե ոչ։
«Հավանաբար, գետի ջուրը կուտակվել է բարձր լեռներում, ինչն էլ սողանքային գործընթացի պատճառ է դարձել։ Աղետը զանգվածային է: Առաջին փուլում ամենակարեւորը քաղաքացիների անվտանգությունն ու դրա մասին հոգալն է։ Տեղում է արդեն ուղղաթիռը, սկսվել է քաղաքացիների տարհանումը։ Իմ կարծիքով, այս պայմաններում մինչև մութն ընկնելը մենք կկարողանանք քաղաքացիներին անվտանգ տեղ հասցնել։ Մի քանի քոթեջներ են ավերել, թեեւ տեղեկություն չունեմ՝ այս տնակներում քաղաքացիներ կային, թե ոչ։ Դեպքի վայր են մոբիլիզացված համապատասխան ծառայությունները, այդ թվում՝ փրկարար ծառայության պետը, փրկարար ծառայության աշխատակիցները, սահմանապահ ոստիկանության աշխատակիցները, ՆԳՆ ստորաբաժանումները։ Քաղաքապետարանի կողմից քաղաքացիներին առաջին փուլում կտեղավորեն Օնի քաղաքի տարբեր հյուրանոցներում»,- ասաց Խիդեշելին։
Շովիում այսօր սողանք է տեղի ունեցել: Առկա տեղեկությունների համաձայն՝ աղետի էպիկենտրոնում եղել է մոտ 15 մարդ, որոնց թվում տուժածներ չկան։