Օնիի քաղաքապետ - Մեր մունիցիպալիտետում նման աղետ ոչ ոք չէր սպասում, վերջ տվեք շահարկումներին, գլխավորը քաղաքացիների կողքին լինելն է
Օնիի քաղաքապետ Սերգո Խիդեշելիի խոսքով՝ Շովիի աղետի գոտում շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։
Նրա խոսքով, աշխատանքներում ներգրավված են բոլոր գերատեսչությունները։
«Ըստ ներկայումս առկա տվյալների՝ զոհվել և հայտնաբերվել է 21 քաղաքացի, որոնցից 19-ի ինքնությունը պարզվել է, 12 քաղաքացու որոնողափրկարարական աշխատանքներն ակտիվ ռեժիմում են։ Մոբիլիզացված են բոլոր գերատեսչությունները, նախարարությունները, ավելի քան 100 միավոր ծանր տեխնիկա, հատուկ տեխնիկա, ՊՆ համապատասխան ուժեր, փրկարար ծառայությունը։ Որոնողական աշխատանքները շարունակվում են 24 ժամ»,- ասել է Սերգո Խիդեշելին։
Ինչպես նշել է Օնիի քաղաքապետը, մի քանի վայրերում որոնողափրկարարական աշխատանքներ են իրականացվում։
«Առաջին փուլում ընտրվում են առաջնահերթ վայրեր, որտեղ հնարավոր է եղել են քաղաքացիները։ Դրանց թվում է, այսպես կոչված, հանքային ջրի շրջակայքը՝ Կալցի ջուրը, որտեղ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության համապատասխան ներկայացուցիչները կտրել են ճանապարհը։ Այն ուղղությամբ, որտեղ գտնվում էին տնակները, տեղափոխվում է ծանր տեխնիկա, և որոնողական աշխատանքներ են իրականացվում։ Որոնողական աշխատանքները շարունակվում են նաև Չանչախի գետի հովտում, որտեղ վերջերս հայտնաբերվել է քաղաքացիներից մեկը»,- ասել է Սերգո Խիդեշելին։
Բացի այդ, ըստ Սերգո Խիդեշելիի, ոչ ոք չէր սպասում նման աղետի, և որոշ անձինք պետք է դադարեն շահարկել։
«Այս մասշտաբի աղետ մեր երկրում, մեր մունիցիպալիտետում ոչ ոք չէր սպասում, բոլորի համար անսպասելի էր։ Այս գետը չի մտնում հորդառատ գետերի շարքում և, ցավոք, տարերային աղետի առաջին օրվանից ոմանք շահարկում են այս թեմաներով։ Ուզում եմ կոչ անել, որ դադարեցնեն շահարկումները, գլխավորը՝ կանգնել այն քաղաքացիների կողքին, որոնց ընտանիքի անդամները մահացել են»,- ասաց Օնիի քաղաքապետը։