Օմանում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները
Օմանում մեկնարկել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները

Օմանում սկսվել են ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները։

Իրանական պատվիրակությունը գլխավորում է արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ-ի պատվիրակությունը՝ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆֆը։

Իրանական լրատվամիջոցների տվյալներով՝ Իրանը սկսում է բանակցությունները հստակ ծրագրով և սահմանված շրջանակով, որտեղ ուրանի հարստացման հետ կապված ցանկացած զիջում կլինի աստիճանական և հավասարակշռված։ Իրանական կողմից բանակցողների հիմնական ուշադրության կենտրոնում է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցների վերացումը։

ԱՄՆ-ն պահանջում է, որ Իրանը սահմանափակի ուրանի հարստացումը, զսպի իր բալիստիկ հրթիռների ծրագիրը և դադարեցնի տարածաշրջանային միջնորդ ուժերին աջակցելը։