Օմանի ցածր բյուջե ունեցող SalamAir ավիաընկերությունը Վրաստանի ուղղությամբ սկսում է պարբերական ավիացիոն չվերթների իրականացում:
Քաղաքացիական ավիացիայի գործակալության տեղեկությամբ, Մասկատ-Թբիլիսի-Մասկատի ուղղությամբ չվերթները կիրականացվեն հունիսի 15-ին մինչև նավիգացիոն սեզոնի ավարտը (27.10.2018), շաբաթական երեք անգամ: Չվերթները կիրականացվեն երեքշաբթի, հինգշաբթի և շաբաթ, Airbus A320 տիպի օդանավով:
Գործակալությունում հայտարարում են, որ նոր ավիաչվերթները կնպաստեն երկու երկրների միջև առևտրա-տնտեսական համագործակցության խորացմանը, զբոսաշրջության ոլորտի և նոր բիզնեսի հարաբերությունների զարգացմանը: