Օմանի սուլթան Հայթամ բին Թարիք ալ-Սաիդը հանդիպել է Վլադիմիր Պուտինի հետ

19:11, 22.04.2025

Օմանի սուլթան Հայսամ բին Թարիք ալ-Սաիդը հանդիպել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։

Օմանը հանդես է գալիս որպես միջնորդ ԱՄՆ-ի և Իրանի միջև ընթացող անուղղակի բանակցություններում, որոնց երկրորդ հանդիպումը տեղի է ունեցել Հռոմում ապրիլի 19-ին։

«Մենք քննարկեցինք Իրանի և Ամերիկայի ներկայացուցիչների միջև բանակցությունների ընթացքը։ Տեսնենք, թե ինչ արդյունք կլինի։ Մենք սերտ կապ ենք պահպանում մեր իրանցի գործընկերների հետ։ Որտեղ էլ որ կարողանանք օգնել, մենք կտրամադրենք օգնություն», – ասել է Կրեմլի խորհրդական Յուրի Ուշակովը։

Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների, Մոսկվան առաջարկել է նպաստել ԱՄՆ-ի և Մոսկվայի միջև անուղղակի բանակցությունների մեկնարկին և ակտիվորեն հետևում է գործընթացին։

Նմանատիպ