Օմանի Սալալա նավահանգստում վառելիքի բաքերը ռմբակոծվել են անօդաչու թռչող սարքերի կողմից

20:39, 11.03.2026

Օմանի Սալալա նավահանգստում վառելիքի բաքերը ռմբակոծվել են անօդաչու թռչող սարքերով, հաղորդում է Euronews-ը։

«Անվտանգության աղբյուրը հայտնել է, որ մի քանի անօդաչու թռչող սարքեր են խփվել, իսկ մյուսները հարվածել են Սալալա նավահանգստում վառելիքի բաքերին», – հաղորդել է Օմանի լրատվական գործակալությունը։

Լրատվամիջոցների հաղորդագրությունների համաձայն՝ զոհեր չկան։

Միևնույն ժամանակ, Vanguard Tech մասնավոր ծովային անվտանգության ընկերությունը հայտարարել է նավահանգստում գործունեության դադարեցման մասին՝ դրա հարավային հատվածի վրա հարձակումից հետո։

Նմանատիպ