Օլիվեր Վարհեյը սոցիալական ցանցում արձագանքել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը
Օլիվեր Վարհեյը սոցիալական ցանցում արձագանքել է Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը «Թվիթեր» սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը:

«Ես հանդիպեցի Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ ԵՄ-Վրաստան ասոցացման խորհրդի նիստից առաջ: Մենք քննարկել ենք երկրում ստեղծված քաղաքական իրավիճակը և լուծում գտնելու անհրաժեշտությունը, ինչպես նաև Covid-19-ի դեմ պայքարը և համաճարակից հետո տնտեսության վերականգնումը», – գրել է եվրահանձնակատարը:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Բրյուսել կատարած այցի ընթացքում հանդիպել է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյին: