Օլիվեր Վարհեյը նշում է, որ Եվրամիության ընդլայնումը ոչ թե ժամկետների, այլ կամքի, ինչպես նաև ԵՄ-ի և գործընկեր երկրների խոստումների կատարման խնդիր է
Օլիվեր Վարհեյը նշում է, որ Եվրամիության ընդլայնումը ոչ թե ժամկետների, այլ կամքի, ինչպես նաև ԵՄ-ի և գործընկեր երկրների խոստումների կատարման խնդիր է

Եվրոպական միության հարեւանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը նշում է, որ Եվրամիության ընդլայնումը ոչ թե ժամկետների, այլ կամքի, ինչպես նաև Եվրամիության և գործընկեր երկրների խոստումների կատարման խնդիր է։ Այս մասին Օլիվեր Ուորհեյը հայտարարել է իսպանական Տոլեդո քաղաքում ԵՄ ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման մեկնարկից առաջ։

Եվրահանձնակատարին հարցրել են Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարության մասին, ըստ որի՝ Եվրամիությունը պետք է պատրաստ լինի ընդունել նոր անդամներ մինչև 2030 թվականը։ Հարցին, թե որքանով է իրատեսական ԵՄ ընդլայնման այս վերջնաժամկետը, Օլիվեր Վարհեյը նշել է.

«Եթե սա խորհրդի ուղերձն է, որ խորհուրդը ցանկանում է վերջապես մեծ քայլ կատարել՝ թույլ տալու ընդլայնումը, դա ողջունելի նորություն է: Իհարկե, Եվրահանձնաժողովը միշտ պատրաստ է ներկայացնել այնպիսի նախաձեռնություն, որը մեզ կտանի այնտեղ։ Չեմ կարծում, որ դա ժամկետների խնդիր է, ես կարծում եմ, որ դա ավելի շատ կամքի և, իհարկե, խոստման կատարման խնդիր է՝ ինչպես Եվրոմիության կողմից, այնպես էլ Արևմտյան Բալկանների մեր գործընկեր երկրներից կամ մյուս երեք թեկնածու երկրները։

Եվրահանձնաժողովը պատրաստ է նախաձեռնություն ներկայացնել այս նպատակին հասնելու համար, և դուք դա կտեսնեք արդեն հոկտեմբերին, երբ մենք ցանկանում ենք էական առաջարկներ ներկայացնել, ներառյալ աճի ծրագիրը, որը նախագահը արդեն բացատրել է Բրատիսլավայում, որ մենք արագացնելու ենք ոչ Եվրամիությունում մարդկանց և տնտեսությունների միայն ինստիտուցիոնալ, բայց նաև իրական ինտեգրում, իրական ինտեգրում»,- ասել է Օլիվեր Վարհեյը։

Վարհեյին հարցրել են նաև, թե որ երկրներն են առավել մոտ ԵՄ-ին և որ երկրներն են առաջինը անդամակցելու ԵՄ-ին։

«Կարծում եմ՝ ամենամոտը նրանք են, ովքեր առաջինը կկատարեն պայմանները։ Ուստի կոչ եմ անում բոլորին արագացնել իրենց աշխատանքը։ Կարծում եմ՝ նրանք բոլորն այժմ ամեն ինչ ունեն, և հոկտեմբերին նրանք ամեն ինչ կունենան սեղանին: Այնպես որ, հուսով եմ, որ ոչ միայն մեկին, այլ բոլորին կհետաքրքրի այս եվրոպական առաջարկը»,- ​​ասաց Օլիվեր Վարհեյը։