Օլիվեր Վարհեյ. Եվրամիությունը շարունակում է աշխատել գործընկերների հետ` ապահովելու պատվաստանյութի հասանելիությունը բոլորի համար
Օլիվեր Վարհեյ. Եվրամիությունը շարունակում է աշխատել գործընկերների հետ` ապահովելու պատվաստանյութի հասանելիությունը բոլորի համար

Եվրամիությունը շարունակում է աշխատել գործընկերների հետ` ապահովելու պատվաստանյութի հասանելիությունը բոլորի համար, – այսպես է արձագանքել ԵՄ դրացիական քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի Վրաստան ներկրման առաջին փուլի հետ կապված:

«Ուրախ եմ, որ Covid-19 պատվաստանյութի առաջին չափաբաժինները Վրաստան են ժամանել այսօր առավոտյան «Կովաքսի» շրջանակներում: ԵՄ-ն շարունակում է համագործակցությունը գործընկերների հետ՝ ապահովելու համար, որ բոլորը պատվաստանյութեր ունենան: Միասին մենք ավելի ուժեղ ենք», – «Twitter»-ում գրել է եվրահանձնակատարը: