Օլիվեր Վարհեյ. Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն կտրամադրի Հարավային Կովկասից «Կանաչ միջանցք» նախագծերի իրականացմանը
Օլիվեր Վարհեյ. Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն կտրամադրի Հարավային Կովկասից «Կանաչ միջանցք» նախագծերի իրականացմանը

Եվրամիությունը ֆինանսական և տեխնիկական աջակցություն կտրամադրի Հարավային Կովկասից «Կանաչ միջանցք» նախագծերի իրականացմանը,- հայտարարել է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ Բաքվում Կասպյան էներգետիկ 12-րդ ֆորումի մասնակիցներին ուղղված իր ելույթում։

Եվրահանձնակատարը նշել է Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի կարևոր դերը էներգետիկ և տրանսպորտային միջանցքների իրականացման գործում, որոնք չափազանց կարևոր են Եվրամիության համար։

Վարհեյի խոսքով, Բրյուսելը կօգնի նաև Միջին միջանցքի իրականացմանը ԵՄ ռազմավարության շրջանակներում։ Եվրահանձնակատարը նշել է Եվրոպա ադրբեջանական գազի մատակարարումների ավելացման կարեւորությունը՝ հաշվի առնելով Ռուսաստանից գազի մատակարարումների նվազումը։