Օլիվեր Վարհեյ. Եվրամիությանն անդամակցելու գաղափարը փոխկապակցված է բարեփոխումների անհրաժեշտության հետ, մենք դա տեսել ենք նոր դիմորդների օրինակով, մեր պարտականությունն է արդարացնել սպասելիքները
Օլիվեր Վարհեյ. Եվրամիությանն անդամակցելու գաղափարը փոխկապակցված է բարեփոխումների անհրաժեշտության հետ, մենք դա տեսել ենք նոր դիմորդների օրինակով, մեր պարտականությունն է արդարացնել սպասելիքները

Եվրամիությանն անդամակցելու գաղափարը փոխկապակցված է բարեփոխումների, ազատության, անվտանգության և կայունության հետ, մենք դա տեսանք նոր դիմորդների օրինակով,- ասել է ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ Եվրախորհրդարանում կայացած նիստին, որտեղ քննարկվել է ԵՄ ընդլայնման նոր ռազմավարությունը։

Ըստ Օլիվեր Վարհեյի՝ Եվրամիությունը պետք է ուժեղացնի իր ընդլայնման քաղաքականությունը խիստ, բայց արդար պայմաններով՝ ելնելով ձեռքբերումների սկզբունքից։

«Չեմ կարծում, որ մեզ պետք են նոր ընթացակարգեր։ Մեզ քաղաքական կամք է պետք թե՛ ԵՄ-ի, թե՛ թեկնածու երկրների կողմից։ Ընդլայնումը աշխարհաքաղաքական առաջնահերթություն է մեր և մեր դաշնակիցների համար: Եվրամիությանն անդամակցելու գաղափարը միահյուսված է բարեփոխումների, ազատության, անվտանգության և կայունության հետ։ Մենք դա տեսել ենք նոր դիմորդների օրինակով, մեր պարտականությունն է արդարացնել այդ սպասումները: Մենք պետք է ամրապնդենք ընդլայնման քաղաքականությունը խիստ, բայց արդար պայմաններով՝ ձեռքբերումների սկզբունքով»,- ասել է Վարհեյը։