Օլիվեր Վարհեյ - Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, առաջադրանքների ցանկը պարզ է, ձեր նվիրվածությունն ու վճռականությունը կօգնեն մեզ ավարտին հասցնել մնացած քայլերը
Օլիվեր Վարհեյ - Եվրահանձնաժողովը խորհուրդ է տվել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ շնորհել, առաջադրանքների ցանկը պարզ է, ձեր նվիրվածությունն ու վճռականությունը կօգնեն մեզ ավարտին հասցնել մնացած քայլերը

Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը Twitter-ում արձագանքել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։

Օլիվեր Վարհեյի խոսքով, հանդիպմանը քննարկվել է ընդլայնման առաջին զեկույցը և Վրաստանի հետագա քայլերը ԵՄ ճանապարհին։

«Հանձնաժողովն առաջարկել է Վրաստանին թեկնածուի կարգավիճակ տրամադրել։ Առաջադրանքների ցանկը պարզ է. Ձեր նվիրվածությունն ու վճռականությունը մեզ կօգնեն ավարտին հասցնել մնացած քայլերը»,- գրում է Օլիվեր Վարհեյը։