Օլիվեր Վարհեյ. Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին տրամադրել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ ինը քայլ է արվել
Օլիվեր Վարհեյ. Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին տրամադրել Վրաստանին թեկնածուի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ ինը քայլ է արվել

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին Վրաստանին տալ թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով, որ ինը քայլ է արվել,- այս մասին սոցցանցում գրում է Հարևանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։

«Այսօր համարձակ որոշումներ ու առաջնորդություն են պետք։ Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին սկսել անդամակցության բանակցությունները Մոլոդվայի և Ուկրաինայի հետ, սկսել Բոսնիա և Հերցեգովինայի հետ անդամակցության բանակցությունները, հենց որ ձեռք բերվի անդամակցության պահանջների համապատասխանությունը, Վրաստանին շնորհել թեկնածու երկրի կարգավիճակ՝ հաշվի առնելով որ ինը քայլ է արվել»,- գրում է Օլիվեր Վարհեյը։

Եվրահանձնաժողովը խորհուրդ է տալիս Եվրոպական խորհրդին Վրաստանին տրամադրել Եվրամիության անդամության թեկնածու երկրի կարգավիճակ։ Այս մասին համատեղ ճեպազրույցում հայտարարել են Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։