Օլիվեր Վարհեյ. Ես չեմ ուզում կենտրոնանալ իշխանության, ընդդիմության վրա, մեզ Եվրոպա տանող խնդիրների և նպատակների  առումով պետք է հիմնարար համաձայնություն լինի պետք է լինի , հուսով եմ, որ բոլոր կողմերից կլինեն հստակ ապացույցներ
Օլիվեր Վարհեյ. Ես չեմ ուզում կենտրոնանալ իշխանության, ընդդիմության վրա, մեզ Եվրոպա տանող խնդիրների և նպատակների առումով պետք է հիմնարար համաձայնություն լինի պետք է լինի , հուսով եմ, որ բոլոր կողմերից կլինեն հստակ ապացույցներ

«Պետք է հիմնարար համաձայնություն լինի այն նպատակների և խնդիրների շուրջ, որոնք մեզ կտանեն դեպի Եվրոպա։ Ուստի՝ հուսով եմ, որ այսօր բոլոր կողմերից հստակ հաստատում կլինի»,- Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ համատեղ ասուլիսում հայտնեց ընդլայնման և հարևանության քաղաքականության եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։

Նշված մեկնաբանությամբ Վարհեյը պատասխանել է լրագրողի հարցին, ըստ որի. «Վրաստանի բնակչության մեծամասնությունը մեր երկրի ապագան տեսնում է Եվրոպայում, դրա համար 12 առաջարկությունների կատարման գործընթաց կա, խորհրդարանն ընդունում է օրենքներ, թեև հիմնականում՝ իշխող կուսակցության ներգրավվածությամբ։ Միաժամանակ ընդդիմությունից լսում ենք, որ Վրաստանը թեկնածուի կարգավիճակ չի ստանա։ Ի՞նչ կարող եք ասել մեզ, ո՞րն է առաջարկությունների կատարման ձեր չափանիշը, ո՞ր կետում կհամարեք, որ առաջարկությունները կատարվել են»։

Ըստ Օլիվեր Վարհեի՝ պետք է ձևավորվի ազգային կոնսենսուս, հակառակ դեպքում գործընթացը կառավարելի չի լինի։

«Եվրամիություն տանող ճանապարհին պետք է ձևավորվի ազգային կոնսենսուս՝ Եվրամիության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Համակարգն այսպես է աշխատում, այս համակարգը այլ կերպ չի աշխատում, մենք դա տեսել ենք այլ երկրների դեպքում՝ 2004, 2007 թվականներին ընդլայնման ճանապարհին Խորվաթիան նույն ռեժիմում էր։ Երկրի կյանքում գալիս է մի պահ, երբ պետք է կոնսենսուս ձևավորվի, այլապես գործընթացը կառավարելի չի լինի։ Դրա համար ես չեմ ուզում կենտրոնանալ իշխանության, ընդդիմության վրա, քանի որ ամեն ինչ փոխվում է, բայց չի փոխվում, որ պետք է հիմնարար համաձայնություն լինի այն նպատակի և խնդիրների շուրջ, որոնք մեզ տանելու են դեպի Եվրոպա։ Ուստի հուսով եմ, որ այսօր բոլոր կողմերից հստակ հաստատում կլինի»,- ասաց Օլիվեր Վարհեյը։