Օլիվեր Վարհեյ - Վրաստանին տրված թեկնածուի կարգավիճակն արդեն իսկ օգուտ է տալիս՝ դիվիդենտներ բերելով ոչ միայն Վրաստանի ու նրա ժողովրդի, այլև Եվրամիության համար
Օլիվեր Վարհեյ - Վրաստանին տրված թեկնածուի կարգավիճակն արդեն իսկ օգուտ է տալիս՝ դիվիդենտներ բերելով ոչ միայն Վրաստանի ու նրա ժողովրդի, այլև Եվրամիության համար

 

Թեկնածուի կարգավիճակը, որը Վրաստանին շնորհվել է երկու ամիս առաջ, արդեն ցույց է տալիս իր առավելությունները, -հայտարարել է Եվրոպական հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհայմը Եվրամիության բարձր ներկայացուցչի հետ Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի հանդիպումից հետո։

Վարհեյը խոսել է նաև Վրաստան-ԵՄ Ասոցացման խորհրդի այսօրվա նիստում համաձայնեցված հարցերի մասին։

«Կարծում եմ, որ թեկնածուի կարգավիճակը, որը Վրաստանին տրվել է ընդամենը երկու ամիս առաջ, արդեն ցույց է տալիս այն առավելությունները, որ բերում է այդ կարգավիճակը։ Դա դիվիդենտներ է բերում ոչ միայն Վրաստանի և վրաց ժողովրդի, այլև Եվրամիության համար։ Պայմանավորվեցինք, որ կարագացնենք աշխատանքի տեմպերը, որպեսզի Եվրամիության և ինը առաջարկությունների իրականացման ճանապարհին լինեն արդյունքներ, գործողությունների ծրագրի իրականացում, լինի դա տնտեսական, ներդրումային, թե ընդհանրապես, երկրում բարեփոխումների իրականացում, որպեսզի երկիրը դառնա իսկապես եվրոպական պետություն և դառնա եվրոպական միասնական շուկայի անդամ»,- ասել է Օլիվեր Վարհեյը։