Օլիվեր Վարհեյ. Վրաստանի ապագան Եվրամիությունում է
Օլիվեր Վարհեյ. Վրաստանի ապագան Եվրամիությունում է

Վրաստանի ապագան Եվրամիությունում է։ Այս մասին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպումից հետո «Twitter» սոցիալական ցանցում գրել է հարեւանության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։

«Վրացական բարեփոխումներին ԵՄ աջակցությունը վարչապետ Ղարիբաշվիլիի հետ զրույցի հիմնական թեման էր։ Մեր կոչն էր արագացնել Խորհրդի կողմից սահմանված 12 առաջնահերթությունների իրականացումը, որպեսզի Վրաստանը կարողանա առաջ շարժվել դեպի Եվրամիություն։ Վրաստանի ապագան Եվրամիությունում է»,- գրում է Օլիվեր Վարհեյը։