Օլիվեր Վարհեյ. Վրաստանը երկար ճանապարհ է անցել, Վրաստանը և Վրաստանի կառավարությունն արել են իրենց աշխատանքը, հետևաբար, Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվի
Օլիվեր Վարհեյ. Վրաստանը երկար ճանապարհ է անցել, Վրաստանը և Վրաստանի կառավարությունն արել են իրենց աշխատանքը, հետևաբար, Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվի

Վրաստանը երկար ճանապարհ է անցել, Վրաստանը և Վրաստանի կառավարությունն արել են իրենց աշխատանքը, հետևաբար, Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվի,- հայտարարել է Ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ ԵՄ անդամ երկրների Արտաքին գործերի և եվրոպական հարցերի նախարարների խորհրդի նիստից հետո։

Վարհեյի խոսքով, իր ուղերձը Վրաստանի ժողովրդին և կառավարությանն է՝ շարունակել աշխատել, քանի որ սա հաջողության լավագույն բաղադրատոմսն է:

«Սա ռազմավարական որոշում է, որը ղեկավարները պետք է իրենք ընդունեն։ Կարծում եմ՝ մեր առաջարկները շատ պարզ են։ Մենք կարծում ենք, որ Վրաստանը երկար ճանապարհ է անցել։ Վրաստանը և Վրաստանի կառավարությունը կատարել են իրենց աշխատանքը, հետևաբար, Վրաստանին պետք է թեկնածուի կարգավիճակ շնորհվի։ Կտեսնենք, արդյոք Եվրոպական խորհուրդը կհաստատի դա։ Իմ ուղերձը Վրաստանի ժողովրդին և Վրաստանի կառավարությանը կլինի՝ շարունակեք աշխատել։ Սա հաջողության լավագույն բաղադրատոմսն է»,- ասել է Օլիվեր Վարհեյը։