Օլիվեր Վարհեյ. Ողջունում եմ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական համաձայնությունը, որը թույլ կտա Վրաստանին դիմագրավել մարտահրավերները
Օլիվեր Վարհեյ. Ողջունում եմ ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական համաձայնությունը, որը թույլ կտա Վրաստանին դիմագրավել մարտահրավերները

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը արձագանքել է «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ հանդիպմանը:

«Ես խոսեցի «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեի հետ: Ես ողջունում եմ ներկայիս ճգնաժամը հաղթահարելու վերաբերյալ քաղաքական համաձայնագիրը, որը Վրաստանին թույլ կտա լուծել այնպիսի մարտահրավերներ, ինչպիսիք են՝ «Covid-19»-ը, տնտեսական վերականգնումը և տարածաշրջանային խնդիրները: Եվրամիությունը կշարունակի աջակցել Վրաստանին և վրաց ժողովրդին», – գրել է Վարհեյը: