Օլիվեր Վարհեյ. Շնորհավորում եմ նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին, մենք կշարունակենք աջակցել Վրաստանին՝ որպես թեկնածու երկրի բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգում
Օլիվեր Վարհեյ. Շնորհավորում եմ նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին, մենք կշարունակենք աջակցել Վրաստանին՝ որպես թեկնածու երկրի բարեփոխումների և տնտեսական զարգացման օրակարգում

Եվրոպական հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը շնորհավորում է Իրակլի Կոբախիձեին վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ։

Ինչպես գրում է եվրահանձնակատարը, Եվրամիությունը կշարունակի աջակցել Վրաստանին՝ որպես թեկնածու երկրի։

«Շնորհավորում եմ Վրաստանի նորանշանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեին։ 2024 թվականը վճռորոշ տարի է երկրի համար, քանի որ նրա ժողովուրդը գնում է քվեարկության։ Մենք կշարունակենք աջակցել Վրաստանին՝ որպես ԵՄ թեկնածու երկրի բարեփոխումների օրակարգում և նրա տնտեսական զարգացման գործում»,- գրել է Վարհեյը սոցցանցում։