Օլիվեր Վարհեյ. Մեր նպատակն է, որ տնտեսական աճը և աշխատատեղերը հանգեցնեն Վրաստանի բարգավաճմանը
Օլիվեր Վարհեյ. Մեր նպատակն է, որ տնտեսական աճը և աշխատատեղերը հանգեցնեն Վրաստանի բարգավաճմանը

Մեր տնտեսական և ներդրումային ծրագիրը կապված է էներգետիկայի, թվային և տրանսպորտային ոլորտներում կապի հետ,- «Twitter»-ում գրում է Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։

Օլիվեր Վարհեյի խոսքով, Եվրամիության նպատակն է, որ տնտեսական աճը և աշխատատեղերը բերեն Վրաստանին բարգավաճման:

«Մենք հանդիպման ենք Վրաստանի կառավարության և միջազգային ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու տնտեսական և ներդրումային ծրագիրը։ Մեր տնտեսական և ներդրումային պլանն անդրադառնում է էներգետիկայի, թվային և տրանսպորտի ոլորտներում փոխկապակցվածությանը: Այսօրվա դրությամբ մեր աջակցությունը ստացել է 34 000 փոքր և միջին ձեռնարկություն։ Մենք ցանկանում ենք, որ Վրաստանում 80 000 ընկերություններ օգտվեն մեր աջակցությունից: Մեր նպատակն է, որ տնտեսական աճը և աշխատատեղերը հանգեցնեն Վրաստանի բարգավաճմանը»,- ասում է Օլիվեր Վարհեյը։