Օլիվեր Վարհեյ. Մենք պատրաստում ենք Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու համար
Օլիվեր Վարհեյ. Մենք պատրաստում ենք Վրաստանը Եվրամիությանն անդամակցելու համար

Մենք տեսնում ենք, որ Վրաստանի զգալի մասը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը,- այս մասին «Թվիթեր» սոցիալական ցանցում գրում է Եվրոպական հարեւանության քաղաքականության և ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը։

Ինչպես նշում է եվրահանձնակատարը, սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլ նաև ողջ երկրի քաղաքական վերնախավի և բոլոր նրանց համար, ովքեր ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ։

«Մենք տեսնում ենք, որ Վրաստանի մեծամասնությունը ցանկանում է անդամակցել Եվրամիությանը։ Սա շատ ուժեղ մանդատ է ոչ միայն կառավարության, այլ նաև ողջ երկրի քաղաքական վերնախավի և բոլոր նրանց համար, ովքեր ակտիվորեն աշխատում են այս ուղղությամբ։ Մենք պատրաստում ենք Վրաստանին Եվրամիությանն անդամակցելու համար»,- նշում է Վարհեյը: