Օլիվեր Վարհեյ. Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել եմ եվրոպական ճանապարհին Վրաստանի ձեռնարկվելիք քայլերը և Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի գործնական իրականացման գործընթացը
Օլիվեր Վարհեյ. Իրակլի Ղարիբաշվիլիի հետ քննարկել եմ եվրոպական ճանապարհին Վրաստանի ձեռնարկվելիք քայլերը և Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի գործնական իրականացման գործընթացը

Ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը «Twitter» սոցիալական ցանցում արձագանքել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը։

Օլիվեր Վարհեի խոսքով, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը քննարկվել են Վրաստանի կողմից եվրոպական ճանապարհին հաջորդող քայլերը և Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի գործնական իրականացման գործընթացը։

«Վրաստան-Եվրամիություն ասոցացման խորհրդի այսօրվա նիստից առաջ ես քննարկել եմ Վրաստանի հետագա քայլերը եվրոպական ճանապարհին և Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագրի գործնական իրականացման գործընթացը»,- նշել է եվրահանձնակատարը։