Օլիվեր վարհեյ. Բոլոր ուժերը պետք է միասին աշխատեն բարեփոխումների օրակարգն առաջ մղելու համար, մենք կարագացնենք տնտեսության և ներդրումային ծրագրի իրականացումը ի շահ Վրաստանի
Օլիվեր վարհեյ. Բոլոր ուժերը պետք է միասին աշխատեն բարեփոխումների օրակարգն առաջ մղելու համար, մենք կարագացնենք տնտեսության և ներդրումային ծրագրի իրականացումը ի շահ Վրաստանի

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեյը «Twitter» միկրոբլոգում արձագանքել է Վրաստանի ԱԳՆ ղեկավար Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպմանը։

«Իլիա Դարչիաշվիլիի հետ հանդիպման ժամանակ մեր զրույցի հիմնական թեման 2022 թվականի հունիսին սահմանված 12 հանձնարարականների իրականացման ուղիներն էին։ Բոլոր քաղաքական ուժերը պետք է միասին աշխատեն բարեփոխումների օրակարգն առաջ տանելու համար։ Մենք կարագացնենք տնտեսության և ներդրումային ծրագրի իրականացումը ի շահ Վրաստանի»,- գրում է Օլիվեր Վարհեյը։

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլին պաշտոնական հանդիպումներ է ունենում Բրյուսելում։ Ինչպես Օլիվեր Վարհեյի հետ հանդիպումից հետո ասել է ԱԳՆ ղեկավարը, նա եվրահանձնակատարին է փոխանցել իր պատրաստակամությունը, որ Վրաստանի խորհրդարանը կփորձի լայն մասնակցությամբ շարունակել քննարկումը, և որ երկիրը առաջիկա ամիսներին կավարտի աշխատանքը եվրոպական հանձնարարականների վրա։