Օլիվեր Վարհեյ. Այսօրվա որոշումները հիմնարար են ընդլայնման քաղաքականության համար, հուսով ենք, որ առաջնորդները կհաստատեն իրենց պարտավորությունը Բալկանների, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցության հեռանկարներին
Օլիվեր Վարհեյ. Այսօրվա որոշումները հիմնարար են ընդլայնման քաղաքականության համար, հուսով ենք, որ առաջնորդները կհաստատեն իրենց պարտավորությունը Բալկանների, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի անդամակցության հեռանկարներին

Սա վճռորոշ տարի է ԵՄ ընդլայնման քաղաքականության համար, և ես ուրախ եմ, որ մենք կարողացանք ոչ միայն առաջարկ ներկայացնել Խորհրդին, այլ նաև որոշումներ կայացվեցին, – ասաց ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Օլիվեր Վարհեյը՝ ԵՄ անդամ երկրների արտաքին և եվրոպական գործերի նախարարների խորհրդի նիստից հետո:

Նրա խոսքով, Խորհրդի վերջնական որոշումները, որոնք ընդունվել են այսօր, հիմնարար են ընդլայնման քաղաքականության ցանկացած առաջընթացի, ինչպես նաև ընդլայնման առաջընթացի համար։

«Կարծում եմ, որ Խորհրդի եզրակացությունը մեծապես հաստատեց այն համապարփակ զեկույցը, որը մենք ներկայացրել ենք Խորհրդին՝ կապված 10 թեկնածու երկրների հետ։ Առաջին անգամ մենք ունենք 10 երկիր, որոնց մասին պատրաստել ենք զեկույց: Կարծում եմ, որ մեր զեկույցներն ու հանձնարարականները՝ կապված երկրների արժանիքների հետ, հաշվի են առնվել Խորհրդի կողմից։ Կարծում եմ՝ դա նաև ցույց է տալիս, որ այն աշխատանքը, որ արվել է խորհրդի հետ, արդյունք է տալիս։ Իհարկե, մենք հիմա պետք է տեսնենք, թե ինչպես դա կարտացոլվի ղեկավարների ռազմավարական որոշման մեջ, որը մենք բոլորս ակնկալում ենք այս շաբաթ։ Հուսով ենք, որ նրանք նույնպես կհամաձայնվեն, ինչը կհաստատի պարտավորությունը Արևմտյան Բալկանների, Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի ԵՄ անդամակցության հեռանկարին»,- ասել է Օլիվեր Ուորհեյը։