Օլիվեր Վարհեյ. Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը կֆինանսավորի Վրաստանի և Եվրամիության միջև էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը
Օլիվեր Վարհեյ. Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը կֆինանսավորի Վրաստանի և Եվրամիության միջև էլեկտրահաղորդման մալուխի նախագիծը

Արևելյան գործընկերության տնտեսական և ներդրումային ծրագիրը կֆինանսավորի Վրաստանի և Եվրամիության միջև էլեկտրական մալուխի նախագիծը: Այս մասին նշված է Եվրամիության հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհեի հայտարարության մեջ։

Եվրահանձնակատարը սոցցանցում գրում է, որ էլեկտրական մալուխը կկապի Վրաստանը և ողջ Հարավային Կովկասը Ռումինիայի հետ, ինչը կապահովի կանաչ էներգիայի արտահանումը Եվրոպա և կամրապնդի փոխադարձ համագործակցությունը։

Վարհեյի խոսքով՝ Արևելյան գործընկերության ներդրումային պլանը ներառում է նաև տրանսպորտային նախագծեր և առևտրային ուղիների ամրապնդում։