Օլիմպիական խաղերի նախօրեին Փհենյանում ռազմական շքերթ է անցկացվել
Օլիմպիական խաղերի նախօրեին Փհենյանում ռազմական շքերթ է անցկացվել

Հյուսիսային Կորեայի մայրաքաղաք Փհենյանում Օլիմպիական խաղերի պաշտոնական բացման նախօրեին լայնամասշտաբ ռազմական շքերթ է անցկացվել, հաղորդում է  «Ռենհապ» գործակալությունը:

Ինչպես նշվում է, իշխանությունները շքերթը կազմակերպել էին ԿԺԴՀ-ի 70-ամյակի կապակցությամբ: Գործակալության՝  Հարավային Կորեայի կառավարությունում աղբյուրների տվյալներով՝ շքերթին մոտ 50 հազար մարդ է մասնակցել, այդ թվում՝ 13 հազար զինծառայող:

Բացի այդ, արարողության ընթացքում ցուցադրվել է հրթիռային կրիչը: Հարավային Կորեայի պաշտոնյաները նաև  ակնկալում են, որ Փհենյանը պետական հեռուստատեսությամբ կցուցադրի շքերթից որոշ կադրեր: