Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոնը մասնակցել է Կապիտոլիումի շենքի վրա հարձակմանը
Հայտնի ամերիկացի լողորդ, օլիմպիական խաղերի կրկնակի և աշխարհի չեմպիոն Կլիտ Քելլերը հավանաբար մասնակցել է Կապիտոլիումի շենքի գրոհին:
Ամերիկյան մամուլը նկատել էր, որ հարձակման մասնակիցների մեջ մի տղամարդ կար, որի բաճկոնի վրա պատկերված էր ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի խորհրդանիշը: Ավելի ուշ Swimming World ամսագիրը հաստատեց, որ Քելլերը գտնվում էր Կապիտոլիումի տարածքում: Սոցցանցում տեսանյութ է հրապարակվել, որում պատկերված է Քելլերը: Այնուամենայնիվ, նրա գործողություններում ագրեսիա չի նկատվում, և նա չի մասնակցում բռնարար գործողություններին:
Հիշեցնենք, որ Կապիտոլիումի վրա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմնակիցների հարձակման հետևանքով զոհվել է հինգ մարդ, ձերբակալվել է գրեթե 100 մարդ: Ձերբակալվածների մեջ Քելլերի անունը չկա:
Կլիտ Քելլերը ԱՄՆ-ի հավաքականի կազմում էր՝ 2000, 2004 և 2008 թվականների օլիմպիական խաղերում: Նա երկու ոսկե մեդալ է նվաճել 4 × 200 մ. էստաֆետում: