Օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանին այսօր կհուղարկավորեն
Օլիմպիական չեմպիոն Ռաֆայել Չմշկյանին այսօր կհուղարկավորեն

Հելսինկիում 1952 թվականի Օլիմպիական խաղերից առաջ Խորհրդային Միության առաջնությունն անցկացվեց Իվանովո քաղաքում։ Չնայած այն հանգամանքին, որ նրա մրցակից Նիկոլայ Սաքսոնովը հաղթեց առաջնությունը, Չմշկյանին, այնուամենայնիվ, տարան Օլիմպիական խաղեր։ Առաջնության մեկնարկից քիչ առաջ Ռաֆայել Չմշկյանը հիվանդացավ ու գիրացավ։

Օլիմպիական խաղերի մեկնարկից առաջ թիմն առաջին հանդիպումն անցկացրեց դանիական Վիբորգ քաղաքում։ Այնտեղ ախտորոշվեց թոքերի բորբոքում, բայց, բարեբախտաբար, ազգային հավաքականի բժիշկ Կուխալևսկին Թբիլիսիում ծնված ու մեծացած մարդ էր, ով ավարտել էր Վրաստանի մայրաքաղաքի բժշկական ինստիտուտը և մեծ խնամքով էր վերաբերվում Չմշկյանին։

Սեպտեմբերի 25-ին 93 տարեկան հասակում մահացել է 20-րդ դարի լավագույն վրացի ծանրորդ ճանաչված Ռաֆայել Չմշկյանը։