Օլգա Ստեֆանիշինա. Ուկրաինայի առաջարկած ճանապարհային քարտեզը թույլ կտա մեզ վերադառնալ ազատ առևտրի պայմաններին այն երկրների հետ, որոնք սահմանափակումներ են մտցրել արտահանման վրա
Ուկրաինայի առաջարկած ճանապարհային քարտեզի իրականացումը թույլ կտա մեզ վերադառնալ ազատ առևտրի պայմաններին այն երկրների հետ, որոնք սահմանափակումներ են մտցրել ուկրաինական գյուղմթերքի արտահանման վրա։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի փոխվարչապետ Օլգա Ստեֆանիշինան։
«Եվրահանձնաժողովը կատարել է իր խոստումը չտարածել Ուկրաինայից հացահատիկի ներկրման արգելքը հարեւան հինգ երկրներում։ Այս որոշումը պայմանավորված է նրանով, որ վիճակագրական տվյալները չեն հաստատում ներքին շուկայի համար ռիսկերի առկայությունը։ Սակայն իրավիճակը շարունակում է լարված մնալ, ինչի պատճառով Ուկրաինան առաջարկել է ճանապարհային քարտեզ՝ վերահսկելու և ստուգելու արտահանումը դեպի այս հինգ երկրներ»,- ասել է Ստեֆանիշինան։
Նրա խոսքով, նշված քարտեզի շրջանակներում, որին աջակցել է նաև Եվրահանձնաժողովը, Ուկրաինան աշխատելու է Ռումինիայի և Բուլղարիայի հետ, իսկ Սլովակիայի հետ երկխոսությունը հավանաբար շուտով կսկսվի։ Ինչպես նշվեց, այն բանից հետո, երբ Լեհաստանը և Հունգարիան չեղարկեն միակողմանի սահմանափակումները, այդ մեխանիզմը կիրականացվի նաև նրանց հետ։