Օլաֆ Շոլցն ասում է, որ Կամալա Հարիսը գրագետ և փորձառու քաղաքական գործիչ է, նա կարող է հաղթել Դոնալդ Թրամփին ընտրություններում։
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ Ամերիկայի փոխնախագահ Կամալա Հարիսը գրագետ և փորձառու քաղաքական գործիչ է, նա կարող է հաղթել Դոնալդ Թրամփին ընտրություններում։
«Ամերիկյան նախընտրական քարոզարշավը, անկասկած, հետաքրքիր է լինելու՝ կազմի փոփոխություններով ու նոր համաստեղությամբ։ Կարծում եմ, որ միանգամայն հնարավոր է, որ ընտրություններում հաղթի Կամալա Հարիսը, բայց դա կորոշեն ամերիկացի ընտրողները»,- ասել է Շոլցը։
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։