Օլաֆ Շոլցն ասում է, որ Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգ

10:35, 14.06.2022

Գերմանիան Ուկրաինային կմատակարարի ժամանակակից հակահրթիռային պաշտպանության համակարգ: «Deutsche Welle»-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Սլովակիայի վարչապետ Էդուարդ Հեգերի հետ հանդիպման ժամանակ։ Գերմանիայի կանցլերի խոսքով, Ուկրաինան նաև ռադարներ կստանա Գերմանիայից՝ հրետանու հայտնաբերման համար։

«Հասկանալի է, որ Ուկրաինային պաշտպանության համար անհրաժեշտ է լրացուցիչ զենք։ Այս կրիտիկական փուլում մենք զգալիորեն ընդլայնում ենք մեր աջակցությունը։ Ի թիվս այլ բաների, մենք Ուկրաինային կտրամադրենք ժամանակակից հակահրթիռային համակարգ և հրետանային ռադար»,- ասել է կանցլերը։

Օլաֆ Շոլցի խոսքով՝ ռուսական միջամտության սկզբից Գերմանիան զենք է մատակարարում Ուկրաինային։

Նմանատիպ