Օլաֆ Շոլցն ասում է, որ անհանգստացած է Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններով
Օլաֆ Շոլցն ասում է, որ անհանգստացած է Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններով

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ անհանգստացած է Ֆրանսիայում կայանալիք խորհրդարանական ընտրություններով։

«Ես իսկապես անհանգստացած եմ Ֆրանսիայի ընտրություններով։ Ուզում եմ ընդգծել և հուսով եմ, որ այն կուսակցությունները, որոնք չեն ներկայացնում Լը Պենը, հաջողություն կունենան այս ընտրություններում»,- ասել է Շոլցը լրատվամիջոցների հետ զրույցում։

Գերմանիայի կանցլերը հավելել է, որ ընտրությունների ճակատագիրը, ի վերջո, կախված է ֆրանսիացիներից։

Հիշեցնենք, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարեց նոր խորհրդարանական ընտրություններ անցկացնելու որոշման մասին։

Հունիսի 30-ին և հուլիսի 7-ին Ֆրանսիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Ըստ նախնական հարցումների արդյունքների՝ ընտրություններում ձայների մեծամասնությունը կհավաքի Մարին Լը Պենի ծայրահեղ աջ «Ազգային միությունը»։