Օլաֆ Շոլցի խոսքով՝ Գերմանիան Ուկրաինային չի հանձնի հեռահար «Տավրուս» հրթիռը, քանի որ դա կարող է հանգեցնել Գերմանիայի ներգրավմանը պատերազմին
Օլաֆ Շոլցի խոսքով՝ Գերմանիան Ուկրաինային չի հանձնի հեռահար «Տավրուս» հրթիռը, քանի որ դա կարող է հանգեցնել Գերմանիայի ներգրավմանը պատերազմին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարության համաձայն՝ Գերմանիան Ուկրաինային չի հանձնի հեռահար «Տավրուս» հրթիռը, քանի որ դա կարող է հանգեցնել պատերազմի մեջ Գերմանիայի ներգրավմանը։

«Ինձ զարմացնում է, երբ որոշ մարդիկ ընդհանրապես չեն անհանգստանում, նրանք ընդհանրապես չեն մտածում, որ դա կարող է հանգեցնել Գերմանիայի ներգրավմանը պատերազմին այն բանի պատճառով, ինչ մենք անում ենք», – ասաց Շոլցը։

Շոլցի կարծիքով՝ անհրաժեշտ է հավասարակշռություն պահպանել Կիևի իրական կարիքների և «Տավրուսի» մասին քննարկումների միջև։ Գերմանիայի կանցլերի գնահատմամբ՝ Ուկրաինան այժմ առաջին հերթին զինամթերքի պակաս ունի։

Ուկրաինան պահանջում է Գերմանիայից փոխանցել «Տավրուս» հրթիռները։ Այս հրթիռները կարող են ոչնչացնել թիրախները 500 կիլոմետր հեռավորության վրա։