Օլաֆ Շոլցի խոսքով՝ Գերմանիան հրաժարվում է «Տաուրուսներ» մատակարարել Ուկրաինային, քանի որ փորձում է խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև պատերազմից
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Գերմանիան հրաժարվում է «Տաուրուսներ» մատակարարել Ուկրաինային, քանի որ փորձում է խուսափել Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև ուղիղ պատերազմից։
Շոլցի խոսքով՝ որպես կառավարության ղեկավար, ինքը պատասխանատու է պատերազմի և խաղաղության հարցերի համար, հատկապես, երբ խոսքը վերաբերում է եվրոպական անվտանգությանը։
«Ուկրաինային մեր հզոր աջակցության հետ մեկտեղ ինձ համար կարևոր է մեկ բան՝ մենք ամեն ինչ կանենք, որպեսզի կանխենք պատերազմի լարումը։ Այսինքն՝ խուսափենք Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի պատերազմից»,- ասել է Շոլցը։
Շոլցի խոսքով՝ Գերմանիան նույնպես չի ծրագրում զորքեր մտցնել Ուկրաինա։ Գերմանիայի կանցլերի խոսքով՝ Գերմանիան զենքով ու զինամթերքով ավելի շատ է օգնում Ուկրաինային, քան ցանկացած եվրոպական երկիր։