Օլաֆ Շոլցի և Ջո Բայդենի հանդիպման ժամանակ քննարկման հիմնական թեմաներից մեկն աջակցությունն էր Ուկրաինային
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ընթացքում քննարկված հիմնական թեմաներից մեկը Ուկրաինային և Կիևին օգնություն տրամադրելն էր։
Հանդիպումից հետո երկու երկրների ղեկավարները Կոնգրեսին կոչ են արել հնարավորինս արագ հաստատել Ուկրաինային օգնության փաթեթը։
Սպիտակ տանը հանդիպումից առաջ Բայդենը լրագրողներին ասել է, որ եթե Կոնգրեսը դրական որոշում չկայացնի, ապա ինքը մեղավոր կլինի «գրեթե հանցավոր անփութության մեջ»։
Իր հերթին Գերմանիայի կանցլերը հիշեցրել է ԵՄ ղեկավարների վերջին որոշումը Կիևին 50 միլիարդ ֆինանսական օգնություն տրամադրելու վերաբերյալ։
«Մենք հուսով ենք, որ Կոնգրեսը՝ Ներկայացուցիչների պալատը, կլսի ձեզ և կորոշի անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել»,- ասել է Շոլցը: