Օլաֆ Շոլցը ժամանել է Լիտվա՝ հանդիպելու մերձբալթյան երկրների ղեկավարների հետ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Լիտվայի մայրաքաղաք, որտեղ կհանդիպի մերձբալթյան երկրների ղեկավարների հետ՝ քննարկելու ՆԱՏՕ-ի արևելյան թևի անվտանգությունը։
Սա Շոլցի առաջին այցն է Լիտվա Ռուսաստանի կողմից Ուկրաինայում ռազմական գործողություններ սկսելուց հետո:
«Գագաթնաժողովում մենք հույս ունենք պայմանավորվել զսպումից առաջադեմ պաշտպանության, գումարտակի բրիգադների և օդային հետախուզությունից հակաօդային պաշտպանության մասին»,- Շոլցի այցից առաջ ասել է Լիտվայի վարչապետ Ինգրիդ Սիմոնիտեն։
ՆԱՏՕ-ի հազարավոր զինվորականներ տեղակայված են Լատվիայում, Լիտվայում և Էստոնիայում։