Օլաֆ Շոլցը ժամանել է Կոսովո՝ քննարկելու Արևմտյան Բալկանների եվրոպական ինտեգրման հարցը

14:57, 10.06.2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Կոսովո: Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նրա ժամանումը Արեւմտյան Բալկաններ երկօրյա այցի շրջանակներում է, որի ընթացքում նա կքննարկի տարածաշրջանի՝ ԵՄ-ին ինտեգրվելու հարցը:

Պրիշտինայում Շոլցը հանդիպել է Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտիի հետ։ Այսօր, ավելի ուշ, Օլաֆ Շոլցը կմեկնի Սերբիա։

Նմանատիպ