Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Իսրայել, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները վարչապետ Բենիամին Նեթանյահուի և նախագահ Իսահակ Հերցոգի հետ։
Ավելի վաղ, Հորդանանում կայացած մամուլի ասուլիսում Օլաֆ Շոլցն ասել էր, որ իր համար կարևոր է համերաշխություն հայտնել Իսրայելին։
Շոլցը նաև կոչ է արել անվտանգ միջանցք ստեղծել Գազայում՝ մարդասիրական օգնության համար:
ՀԱՄԱՍ-ի հանցագործների կողմից դաժան բռնության սարսափի մեջ կարևոր է տարբերակել: Պաղեստինցիները ՀԱՄԱՍ չեն, և ՀԱՄԱՍ-ը իրավունք չունի խոսել նրանց փոխարեն: Գազայի պաղեստինյան բնակչությունը նույնպես ՀԱՄԱՍ-ի զոհն է»,- ասել է Օլաֆ Շոլցը։