Օլաֆ Շոլցը ժամանել է Չինաստան
Օլաֆ Շոլցը ժամանել է Չինաստան

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ժամանել է Չինաստան։ Ինչպես գրում է «Reuters»-ը, Գերմանիայի կառավարության ղեկավարը եռօրյա այցով Չինաստանում է։ Շոլցի հետ Չինաստանում են նաև գերմանական բիզնեսի ներկայացուցիչները։

Գերմանիայի կանցլերի այցը սկսվել է Չինաստանի հարավ-արևելքում, որտեղ նա այցելել է Չունցին քաղաք։

Ավելի ուշ Օլաֆ Շոլցը կմեկնի Պեկին, որտեղ նախատեսված է Գերմանիայի կանցլերի հանդիպումը Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ։

Չինաստան ժամանելուն պես Շոլցը պատասխանել է Իսրայելի վրա Իրանի հարձակմանը և ասել, որ Պեկինը կարող է դրական դեր խաղալ Մերձավոր Արևելքում լարվածության թուլացման գործում։

Չինաստան կատարած այցի ընթացքում Գերմանիայի կանցլերը պատրաստվում է խոսել նաև Ուկրաինայում ընթացող պատերազմի մասին։ Շոլցի խոսքով՝ Պեկինի աջակցությունը Մոսկվային թույլ է տալիս Ռուսաստանին շարունակել պատերազմն Ուկրաինայի դեմ, ինչը արատավորում է Չինաստանի հեղինակությունը Եվրոպայում։