Օլաֆ Շոլցը նշում է, որ Եվրամիությունից դուրս միգրանտների կենտրոնների ստեղծումը լուծում չէ այնպիսի մեծ երկրի համար, ինչպիսին Գերմանիան է
Օլաֆ Շոլցը նշում է, որ Եվրամիությունից դուրս միգրանտների կենտրոնների ստեղծումը լուծում չէ այնպիսի մեծ երկրի համար, ինչպիսին Գերմանիան է

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ Եվրամիությունից դուրս միգրանտների կենտրոնների ստեղծումը, ինչպես դա արել է Իտալիան, Գերմանիայի համար լուծում չէ։ Այս մասին Օլաֆ Շոլցը հայտարարել է Եվրամիության գագաթնաժողովին ժամանելիս, որտեղ, ի թիվս այլ հարցերի, քննարկվելու է միգրացիայի թեման։

«Ակնհայտ է, որ հասկացությունները, որոնք ներկայացնում են ընդամենը մի փոքր մասնաբաժին, եթե նայենք թվերին, իրականում լուծում չեն այնպիսի մեծ երկրի համար, ինչպիսին Գերմանիան է: Անցյալ տարի 300 հազար մարդ անօրինական ճանապարհով Գերմանիա է եկել։ Սա չափազանց շատ է: Մենք շատ հստակ ենք, մեզ անհրաժեշտ է համակարգ, որն ապահովում է մեր տնտեսության ապագա կայունությունը՝ հմուտ աշխատողների համար ներգաղթ թույլ տալով: Մենք դա հնարավոր դարձրել ենք մեր օրենքներով»,- ասել է Շոլցը։

Տեղեկության համար նշենք, որ Հռոմի և Տիրանայի միջև կնքված երկկողմ համաձայնագրի համաձայն՝ հոկտեմբերի 11-ին Ալբանիայում գործարկվել են միգրանտների համար երկու ժամանակավոր կացարաններ։ Այս համաձայնագրի շրջանակներում երեկ Ալբանիա է բերվել Իտալիայից գաղթականների առաջին խումբը։ Միգրանտների առաջին խումբը բաղկացած է 16 հոգուց, ովքեր փորձել են Լիբիայից նավով անօրինական մուտք գործել Իտալիա։ Նրանք կմնան ժամանակավոր տեղաբաշխման կենտրոնում՝ մինչև փաստաթղթերի ստորագրումը։ Ապաստանի խնդրանքին դրական պատասխան տալու դեպքում նրանք կտեղափոխվեն Իտալիա, իսկ բացասական պատասխանի դեպքում կվերադարձնեն հայրենիք։