Օլաֆ Շոլցը նշում է, որ Բեռլինն ու Կիևը մոտ են անվտանգության երաշխիքների շուրջ համաձայնության գալուն

11:39, 25.01.2024

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասում է, որ Բեռլինը և Կիևը շուտով կհամաձայնեցնեն անվտանգության երաշխիքները՝ համաձայն G7-ի շրջանակային հռչակագրի, որն ընդունվել է 2023 թվականին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում։

Տեղեկությունը տարածում է «Եվրոպեյսկայա պրավդան»։

Գերմանիայի կանցլերի խոսքով՝ ինքը ակտիվորեն շփվում է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ և նշել, որ հեռախոսազրույցի ընթացքում խոսել են անվտանգության երաշխիքների մասին։

«Կարծում եմ՝ շուտով կավարտենք: Ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք վերջնական բանակցությունների շեմին ենք»,- ասել է Շոլցը։

Ըստ Օլաֆ Շոլցի, մանրամասների մասին ինքը կխոսի փաստաթղթի պատրաստ լինելուց հետո։

Նմանատիպ