Օլաֆ Շոլցը Լեհաստան է ժամանել 2018 թվականից ի վեր առաջին միջկառավարական խորհրդակցությունների համար
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Լեհաստան է ժամանել 2018 թվականից ի վեր առաջին միջկառավարական խորհրդակցությունների համար։ Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը Վարշավայում զինվորական պատիվներով դիմավորել է Շոլցին։
«Այսօր Եվրոպային անհրաժեշտ է ուժեղ առաջնորդություն և անվտանգության հարցերում միասնական դիրքորոշում։ Բարի գալուստ Վարշավա»,- գրել է Տուսկը սոցցանցերում։
Շոլցը Լեհաստան է ժամանել 12 դաշնային և նահանգային նախարարների հետ։ Բեռլինի կառավարական աղբյուրները նշում են, որ խորհրդակցությունները պետք է «հզոր խթան» հաղորդեն բարիդրացիական հարաբերությունների համար: Սպասվում է, որ կողմերը կստորագրեն գերմանա-լեհական համատեղ գործողությունների ծրագիրը, որը ներառում է մի քանի նախագծեր։