Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ Վլադիմիր Պուտինի նպատակներն Ուկրաինայում մնում են անփոփոխ
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի խոսքով՝ Վլադիմիր Պուտինի նպատակներն Ուկրաինայում մնում են անփոփոխ։
«Deutsche Welle»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է Գերմանիայի կառավարության հայտարարության մեջ, որը տարածվել է օրեր առաջ Օլաֆ Շոլցի և ՌԴ նախագահի միջև կայացած հեռախոսազրույցի բովանդակության վերաբերյալ։
Գործակալության տվյալներով՝ Օլաֆ Շոլցն ասել է, որ ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Վլադիմիր Պուտինն իր հետ զրուցելիս միշտ պահպանել է բարեկամական տոնը՝ չնայած այդ հարցում ծայրահեղ տարբեր տեսակետներին։
«Ռուսաստանի նախագահը ձգտում է իրականացնել իր իմպերիալիստական նպատակները՝ բռնակցելու հարևան երկրի մի մասը»,- ասել է Շոլցը։
Գերմանիայի ղեկավարը Մոսկվային հորդորել է հակամարտությունը լուծել դիվանագիտական ճանապարհով և ամբողջությամբ դուրս բերել ռուսական զորքերը Ուկրաինայից։
Բացի այդ, ինչպես գրում է գործակալությունը, գերմանական ռադիոյին տված հարցազրույցում Օլաֆ Շոլցն ասել է, որ Ուկրաինայի վերջին հաջողությունները ռազմի դաշտում ինչ-որ չափով Գերմանիայի շնորհիվ են, քանի որ Բեռլինի կողմից Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը փոխել է իրավիճակը մարտի դաշտում և թույլ տվեց Ուկրաինային հաջողության հասնել: