Օլաֆ Շոլցը հայտարարում է, որ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայում շարունակվող պատերազմի կողմ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման ժամանակ Գերմանիայի կանցլերն ասել է, որ ՆԱՏՕ-ն չպետք է դառնա Ուկրաինայում շարունակվող պատերազմի կողմ։ Այդ մասին տեղեկությունը տարածում են գերմանական լրատվամիջոցները։
Օլաֆ Շոլցը նաև նշել է երկու երկրների ընդհանուր պատասխանատվությունը խաղաղության կառուցման գործում։ Նրա խոսքով՝ Գերմանիայի դիրքորոշումը հստակ է՝ հնարավորինս աջակցել Ուկրաինային։
«Միաժամանակ մենք հոգ ենք տանում, որ Հյուսիսատլանտյան դաշինքը չդառնա պատերազմի կողմ, որ այս պատերազմը չվերածվի շատ ավելի մեծ աղետի։ Մենք շատ լավ հասկանում ենք այս պատասխանատվությունը»,- ասել է Օլաֆ Շոլցը։
Գերմանիայի կանցլերի խոսքով՝ երկու երկրներն էլ միասին աշխատում են հզոր ՆԱՏՕ-ի համար, որը կպաշտպանի դաշինքի տարածքի յուրաքանչյուր քառակուսի սանտիմետրը։