Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ փոխանցելու մասին
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է Ուկրաինային 1,4 միլիարդ եվրո արժողությամբ ռազմական օգնության փաթեթ փոխանցելու մասին։ Այս մասին Շոլցը խոսել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ Գերմանիայում կայացած մամուլի ասուլիսում։
Օլաֆ Շոլցը Վլադիմիր Զելենսկիին ասել է, որ դա ազդանշան է Ռուսաստանին, որ Արևմուտքը չի դադարի աջակցել Կիևին։
«Սա հստակ մեսիջ է Պուտինին՝ պահանջելու ժամանակը չի աշխատի: Մենք չենք դադարի աջակցել Ուկրաինային»,- ասել է Շոլցը։
Օգնությունը տրամադրվում է գործընկեր երկրների՝ Բելգիայի, Դանիայի և Նորվեգիային և ներառում է հակաօդային պաշտպանության համակարգեր, տանկեր, անօդաչու թռչող սարքեր և հրետանի։
Իր հերթին Վլադիմիր Զելենսկին ընդգծել է Գերմանիայի կանցլերի հետ հանդիպման կարևորությունը։
«Մեզ համար շատ կարևոր է, որ հաջորդ տարի օգնությունը չկրճատվի», – Օլաֆ Շոլցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է Վոլոդիմիր Զելենսկին։
Զելենսկին այս շաբաթ մի քանի հանդիպումներ է անցկացրել Եվրոպայում դաշնակիցների հետ՝ ներկայացնելու Ուկրաինայի «հաղթական պլանը»։