Օլաֆ Շոլցը. «Գերմանիայի այլընտրանք» կուսակցության հնարավոր արգելման հարցը չպետք է որոշվի շտապ կերպով
«Գերմանիայի այլընտրանք» կուսակցության հնարավոր արգելման հարցը չպետք է որոշվի շտապ կերպով, – այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։
Գերմանիայի կառավարության ղեկավարի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է այդ հարցի շուրջ քաղաքական քննարկումներ անցկացնել, սակայն յուրաքանչյուր դեպքում դա նշանակում է, որ ներքին անվտանգության ծառայությունը պետք է շարունակի և ուժեղացնի վերահսկողությունը։
«Իհարկե, սա նաև նշանակում է, որ պետք է նորից գնահատենք, թե որոնք կարող են լինել հաջորդ քայլերը… Դաշնային սահմանադրական դատարանը մերժել է արգելքի վերաբերյալ վերջին բոլոր հայցերը», – նշել է Օլաֆ Շոլցը։
Գերմանիայում «Գերմանիայի այլընտրանք» կուսակցությունը ճանաչվել է ծայրահեղ աջակողմյան կազմակերպություն։ Համապատասխան որոշումն ընդունել է Սահմանադրության պաշտպանության դաշնային ծառայությունը, որը մի քանի ամիս ուսումնասիրել է կուսակցության գործունեությունը։