Օլաֆ Շոլցը և Մարկ Ռյուտեն ասում են, որ պետք է ուժեղացնել ՆԱՏՕ-ի եվրոպական մասի պաշտպանությունը
Օլաֆ Շոլցը և Մարկ Ռյուտեն ասում են, որ պետք է ուժեղացնել ՆԱՏՕ-ի եվրոպական մասի պաշտպանությունը

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն համակարծիք են, որ ՆԱՏՕ-ի եվրոպական մասի պաշտպանությունը պետք է ուժեղացվի։ Այդ մասին նրանք հայտարարել են Բեռլինում կայացած համատեղ մամուլի ասուլիսում։

Ըստ Շոլցի՝ Պուտինը չկարողացավ խախտել ՆԱՏՕ-ի միասնությունը, ընդհակառակը, Գերմանիայի կանցլերը վստահ է, որ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սկսած պատերազմը ամրապնդեց դաշինքը։

Շոլցն այսօր ասել է, որ Գերմանիան իր ռազմական ծախսերը կպահպանի համախառն ներքին արդյունքի երկու տոկոսի չափով: Շոլցի կարծիքով՝ ՆԱՏՕ-ն պետք է այնքան ուժեղ լինի, որ «ոչ մեկի մտքով չանցնի հարձակվել դաշինքի վրա»։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն իր հերթին ասել է, որ դաշինքի անդամ բոլոր երկրները պետք է ավելի շատ ներդրումներ կատարեն պաշտպանության ոլորտում։ Իր իսկ հայտարարության համաձայն՝ Պուտինը կանգ չի առնի Ուկրաինայում հաղթանակի դեպքում: Նա նշել է, որ Ռուսաստանը ներկայումս ուժեղացված հիբրիդային հարձակումներ է իրականացնում դաշինքի անդամ երկրների վրա՝ ուղղակիորեն միջամտելով նրանց ժողովրդավարությանը, վնասելով նրանց ռազմական արդյունաբերությանը և բռնություն գործադրելով:

«Այս ամենն արվում է մեր իշխանությունը թուլացնելու եւ տարաձայնություններ սերմանելու համար։ Սա խոսում է այն մասին, որ այս պատերազմի ճակատային գիծը միայն Ուկրաինան չէ։ Ճակատային գիծը գնալով ավելի է հատում Ուկրաինայի սահմանները՝ դեպի Բալթյան տարածաշրջան, Արևմտյան Եվրոպա և նույնիսկ ավելի հյուսիս: Բայց ՆԱՏՕ-ն պատրաստ է զսպել և պաշտպանել իրեն այդ սպառնալիքներից»,- նշել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։