Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինի հետ
Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Վլադիմիր Պուտինի հետ

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Տեղեկությունը տարածում է Գերմանիայի դաշնային կառավարության վարչակազմը։

Գերմանիայի, Ֆրանսիայի և Ռուսաստանի ղեկավարների զրույցը տևել է 75 րոպե։ Վարչակազմի տվյալներով՝ առաջնորդների բանակցությունները Ուկրաինայում պատերազմին վերջ տալու միջազգային ջանքերի մի մասն էին: Այն նաև նշում է, որ Օլաֆ Շոլցը և Էմանուել Մակրոնը կոչ են արել Վլադիմիր Պուտինին անհապաղ դադարեցնել կրակը Ուկրաինայում և լուծել հակամարտությունը դիվանագիտական ​​միջոցներով։

Սակայն, ինչպես գրում է Գերմանիայի դաշնային կառավարության վարչակազմը, կողմերը պայմանավորվել են չհնչեցնել զրույցի հետագա բովանդակությունը։

Մինչ Ֆրանսիայի և Ռուսաստանի նախագահների հետ խոսելը, Գերմանիայի կանցլերը հեռախոսազրույց է ունեցել նաև Ուկրաինայի նախագահի հետ։ Համաձայն Դաշնային կառավարության վարչության՝ Օլաֆ Շոլցը իրավիճակի գնահատականներ է լսել Վլադիմիր Զելենսկիից և համաձայնել է պահպանել կապը։

Հեռախոսազրույցի մասին տեղեկություն է տարածում նաև Կրեմլը։ Կրեմլի տվյալներով՝ Ռուսաստանի նախագահը Էմանուել Մակրոնին և Օլաֆ Շոլցին ներկայացրել է Դոնբասի տարածաշրջանում Ռուսաստանի գործողությունները։ Միևնույն ժամանակ, ըստ տեղեկությունների, Վլադիմիր Պուտինը տեսաֆորմատով մանրամասն խոսել է վերջին օրերին Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների միջև կայացած բանակցությունների շարքի մասին։ Կրեմլի տվյալներով՝ կողմերը պայմանավորվել են շարունակել շփումները Ուկրաինայի հարցով։