Ուկրաինային աջակցելու համար Կիև են ժամանել Գերմանիայի կանցլեր` Օլաֆ Շոլցը, Ֆրանսիայի նախագահ` Էմանուել Մակրոնը և Իտալիայի վարչապետ` Մարիո Դրագին։ Տեղեկությունը տարածում են տեղական լրատվամիջոցները։
Եվրոպացի առաջնորդները կհանդիպեն նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ՝ քննարկելու Եվրամիությանը անդամակցելու հարցը։
Նշենք, որ Եվրահանձնաժողովը մոտ ժամանակներս պետք է որոշի, տրամադրելու է թե ոչ Ուկրաինային, Մոլդովային և Վրաստանին թեկնածուի կարգավիճակը։
«Մենք գտնվում ենք այն պահին, երբ մեզ անհրաժեշտ է հստակ քաղաքական ազդանշան ուղարկել Ուկրաինային և նրա ժողովրդին, երբ նրանք հերոսական դիմադրություն են ցույց տալիս», – ասել է Մակրոնը այցից մեկ օր առաջ։